Ավարտելուց հետո աշխատանքդ ուղարկիր մայրենի, մաթեմատիկա, բնագիտություն, հայրենագիտություն դասավանդողներին։
Մայրենիի դասավանդողը քեզ կուղարկի ճիշտ պատասխանները։
Ստուգի՛ր աշխատանքդ, ավարտելուց հետո լրացրո՛ւ աղյուսակ 1-ը (աշխատանքի էջում), ապա լրացրու՛ այս ձևաթուղթը։
Ուսումնական ագարակը
«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի կարևոր ձեռքբերումներից մեկը Ուսումնական ագարակն է, որը դարձել է բոլոր սեբաստացիների ամենասիրած վայրը։ Այն հնարավորություն է տալիս ուսումնասիրել բնությունն ու կենդանիներին անմիջական շփման միջոցով։ Փոքր տարածք զբաղեցնող Ագարակը տարիների ընթացքում զարգացավ և դարձավ գրավիչ միջավայր, որտեղ միավորված են բնագիտությունը, տեխնոլոգիան, երկրագործությունն ու կենդանիների խնամքը։
Ագարակը գտնվում է Բ-4 թաղամասում՝ Արևմտյան դպրոցի հարևանությամբ։ Կրթահամալիրի մյուս դպրոցներից սովորողները հաճախ այստեղ են հասնում ուսումնական քայլարշավներով։ Մայր և Հարավային դպրոցներից ճանապարհը մոտ 2 կիլոմետր է, Արևելյանից՝ մեկուկես, իսկ Հյուսիսայինից՝ ավելի քան երեք կիլոմետր։ Այս ճամփորդությունները նույնպես ուսումնական են. երեխաները սովորում են անվտանգության կանոններ, դիտարկում են շրջապատի շինություններն ու այգիները։
Ագարակի ամենահայտնի բնակիչները ձիերն են՝ աշխույժ Խզբզը, հանգիստ Գեներալն ու բարի Մաշան։ Սովորողները ոչ միայն հեծնում են, այլև սիրով խնամում ու կերակրում են նրանց, սանրում մազերը և մաքրում սմբակները։ Երբ ագարակի կենդանիները ձագուկներ են ունենում, կրթահամալիրի սովորողները նրանց համար անուններ են որոշում:
Ագարակում գործում է նաև շնասերների ակումբը։ Շները խելացի և ընկերասեր կենդանիներ են, որոնք լավ հիշողություն ունեն և արագ են սովորում։ Ագարակի շները ոչ միայն պահպանում են տարածքը, այլ նաև մասնակցում են ուսումնական կյանքին։
Ագարակում ապրում են նաև իշուկներ, պոնիներ, ճագարներ ու տարբեր թռչուններ:
Ագարակում առանձնահատուկ տեղ ունի ձիերի մարզման հրապարակը։ Այն բաց տարածք է, որտեղ ձիերը մարզվում են և սովորում ճիշտ քայլել, վազել՝ արձագանքելով ձիավարի շարժումներին:
Ագարակում կա հատուկ տաղավար, որտեղ անցկացվում են ընթերցումներ, նախագծային քննարկումներ և նույնիսկ ծննդյան տոներ։ Տարածքը զարդարում են սովորողների և աշխատողների տնկած պտղատու ծառերը՝ ծիրանենիները, դեղձենիները, թթենիներն ու ընկուզենիները, Երբ ագարակի կենդանիները ձագուկներ են ունենում, կրթահամալիրի սովորողները նրանց համար անուններ են որոշում:
Ագարակում գործում է նաև շնասերների ակումբը։ Շները խելացի և ընկերասեր կենդանիներ են, որոնք լավ հիշողություն ունեն և արագ են սովորում։ Ագարակի շները ոչ միայն պահպանում են տարածքը, այլ նաև մասնակցում են ուսումնական կյանքին։
Ագարակում ապրում են նաև իշուկներ, պոնիներ, ճագարներ ու տարբեր թռչուններ:
Ագարակում առանձնահատուկ տեղ ունի ձիերի մարզման հրապարակը։ Այն բաց տարածք է, որտեղ ձիերը մարզվում են և սովորում ճիշտ քայլել, վազել՝ արձագանքելով ձիավարի շարժումներին:
Գարնանը սովորողները հետևում են բողբոջմանը, իսկ ամռանն ու աշնանը վայելում են բերքը։
Ուսումնական ագարակը «կենդանի դպրոց» է, որտեղ յուրաքանչյուրը սովորում է ճանաչելով, աշխատելով և բնության հետ ներդաշնակ շփվելով։
11. Կրթահամալիրի Ագարակի այցելուների թիվը յուրաքանչյուր օր աճում է որոշակի օրինաչափությամբ: Ըստ տրված թվերի` գրի՛ր, թե քանի՞ այցելու կլինի հաջորդ օրը: 55, 76, 97, 118, 139
13․Ագարակի մարզահրապարակը ունի ուղղանկյան տեսք։ Դրա երկարությունը 18մ է, որը 2 անգամ մեծ է լայնությունից: Հաշվի՛ր մարզահրապարակի մակերեսը։ 162
14. Ագարակ տանող ճանապարհի մի կետից միաժամանակ սկսեցին ուղղագիծ շարժվել հակադիր ուղղություններով երկու սովորող։Առաջինը շարժվում էր 55 մ/րոպե արագությամբ, իսկ երկրորդը՝ 42 մ/րոպե: Որքա՞ն կլինի նրանց միջև հեռավորությունը 5 րոպե հետո: 485
Բնագիտություն, հայրենագիտություն
15․Մայր դպրոցից Ուսումնական ագարակ հասնելու համար գրեթե միշտ անցնում են այս այգով։Ընգծի՛ր ճիշտ պատասխանը՝
Յուրի Բախշյան
Մխիթար Սեբաստացի
Սուրբ Երրորդության
Սարալանջով
16․Սովորողները քայլում են Մայր դպրոցից դեպի ագարակ, անցնում են Արևմտյան դպրոց տանող վերնանցումը։ Հենց վերնանցման վրա ո՞ր լեռներն են հյուսիսից և հարավից նրանց ողջունում ։ Ընգծի՛ր ճիշտ պատասխանը․
4. Գործնական պարապմունքներից որին ես մասնակցել և ինչ ես սովորել։ Մենք բակում ծանոթացել ենք ծառերի հետ։ Ես ծաղիկ եմ ջրել, Խոտ եմ պոկել և այլն։
5.Նշիր այգեգործական մի քանի գործիքներ և դրանց կիրառելիությունը։ Բահ — օգտագործվում է հողը փորելու, տեղափոխելու և փխրեցնելու համար։ Փոցխ — ծառայում է հողը հարթեցնելու, տերևներ ու խոտ հավաքելու համար։ Մկրատ — կիրառվում է ճյուղերը, չոր տերևները և ավելորդ բուսական մասերը կտրելու համար։ Ջրցան տարա — նախատեսված է բույսերը ջրելու համար, հատկապես փոքր այգիներում։ Գութան կամ ձեռքի փխրեցուցիչ — օգտագործվում է հողի փխրեցման և մոլախոտերի հեռացման համար։ Սայլակ — օգնում է հող, պարարտանյութ, բույսեր կամ այլ ծանր նյութեր տեղափոխել։ Ձեռնոցներ — պաշտպանում են ձեռքերը փշերից, կեղտից և վնասվածքներից։ Խոտհնձիչ — կիրառվում է խոտածածկ տարածքների խնամքի և խոտը հավասար կտրելու համար։
6.Թվարկիր այն կանոնները, որոնք պետք է կիրառել գործիքներից օգտվելու ժամանակ։
Հստակ հասկանալ նպատակը – նախ պարզել, թե ինչի համար ես օգտագործում գործիքը և ինչ արդյունք ես ակնկալում։ Ճիշտ ընտրել գործիքը – յուրաքանչյուր խնդիր լուծվում է համապատասխան գործիքով, ոչ թե պատահական ընտրությամբ։ Հետևել օգտագործման հրահանգներին – կարդալ և կիրառել աշխատանքի կանոնները կամ ուղեցույցը։ Անվտանգության պահպանում – չներբեռնել կասկածելի ֆայլեր, չտրամադրել անձնական տվյալներ անծանոթ համակարգերին։ Ստուգել արդյունքները – ստացված տվյալները պետք է վերլուծել և չընդունել առանց քննադատական մոտեցման։ Ճիշտ և պատասխանատուօգտագործում – գործիքը չօգտագործել վնասակար կամ ոչ էթիկական նպատակներով։ Տեխնիկական խնամք և կարգապահություն – պահպանել սարքավորման կամ ծրագրի ճիշտ աշխատանքը:
7. Ստացած գիտելիքներդ կկարողանա՞ս օգտագործել քո առօրյայում, կենցաղում, շրջապատում, այգում։ Բեր օրինակներ։ 1. Առօրյա կյանքում
Եթե գիտեմ մաթեմատիկա, կարող եմ ճիշտ հաշվարկել ծախսերը խանութում և հասկանալ՝ որքան գումար եմ ծախսում։
Եթե գիտեմ համակարգչային հմտություններ, կարող եմ արագ գրել, որոնել տեղեկություն կամ կատարել տնային աշխատանք։
2. Կենցաղում
Ֆիզիկայի գիտելիքներով կարող եմ հասկանալ՝ ինչու է էլեկտրական սարքը աշխատում կամ ինչու է ջուրը եռում։
Քիմիայի պարզ գիտելիքներով կարող եմ ճիշտ օգտագործել լվացող միջոցները և խուսափել վտանգներից։
3. Շրջապատում
Կարող եմ ճիշտ շփվել մարդկանց հետ, լուծել փոքր կոնֆլիկտներ և համագործակցել խմբում։
Կարող եմ օգնել ընկերներիս սովորելու կամ բացատրել ինչ-որ թեմա։
4. Այգում
Կարող եմ ճիշտ տնկել սերմեր, խնամել ծառերը և պաշտպանել բույսերը վնասատուներից։
Կենսաբանության գիտելիքներով կարող եմ հասկանալ՝ որ բույսերն են պետք ջրել ավելի հաճախ։
Ա և Բ խմբի բառերով կազմի՛ր բառակապակցություններ: Ամաչկոտ նապաստակ, հուզված կրիա, հոգնած արջուկ, լուսավոր ժամացույց, ճաշոտ աթոռ, քաղցր գլուխ։
Ընտրի՛ր դրանցից որևէ մեկը և դարձրու՛ վերնագիր: Ամաչկոտ Նապաստակը
Այդ վերնագրով մի հեքիաթ հորինի՛ր և հրապարակի՛ր բլոգում:
Ամաչկոտ նապաստակը Մի անտառում ապրում էր մի փոքրիկ նապաստակ։ Նա շատ բարի էր, բայց այնքան ամաչկոտ, որ նույնիսկ չէր համարձակվում բարևել մյուս կենդանիներին։ Մի օր անտառում մեծ տոն էր լինելու։ Բոլոր կենդանիները պատրաստվում էին երգել, պարել ու խաղալ։ Նապաստակն էլ շատ էր ուզում մասնակցել, բայց վախենում էր, որ բոլորը կծիծաղեն իր վրա։ Այդ ժամանակ մոտեցավ խելացի կրիան ու ասաց. — Եթե չփորձես, երբեք չես իմանա, թե ինչ լավ բան կարող է ստացվել։ Նապաստակը մի փոքր քաջացավ։ Տոնի օրը նա դուրս եկավ բացատ և սկսեց երգել։ Նրա ձայնն այնքան գեղեցիկ էր, որ բոլոր կենդանիները հիացան ու բարձր ծափահարեցին։ Այդ օրվանից ամաչկոտ նապաստակը հասկացավ, որ պետք չէ վախենալ։ Երբ մարդը հավատում է իրեն, ամեն ինչ կարող է ստացվել։
Չմոռանաս նկարել հորինածդ պատմությունը և նկարը նույնպես հրապարակել բլոգում՝ պատմության հետ միասին։
2025-2026 թվականին հետաքրքիր նախագծերով և օգտակար լեզվական առաջադրանքների միջոցով ՝ես ամրապնդել եմ իմ Անգլերենի հաղորդակցական, գրավոր, լսողական և ընթերցողական հմտությունները։ Դասերի ընթացքում մենքօգտագործել ենք Արհեստական բանականության տարբեր գործիքներ։ Դրանցից մեկի օգնությամբ՝ մենք տեսքերը վերածում էինք ձայնային ֆայլի և լսում, մյուսով ստեղծում էինք պատկերներ և երգեր։ Սովերելու ընաթացքում ես մեծ հաճույքով կատարել եմ բոլոր Լեզվական առաջադրանքները, մասնակցել եմ նախագծերին։ Ներակայացնում եմ իմ բոլոր բլոգի Անգլերենի բաժինը, որտեղ հավաքված են իմ բոլոր աշխատանքները։ Անգերենի բաժնի հղում https://mhervoskanyan.edublogs.org/category/%d5%a1%d5%b6%d5%a3%d5%ac%d5%a5%d6%80%d5%a5%d5%b6/
9) Գտի՛ր այն վեցանիշ թիվը, որի առաջին կարգում 5 է, երրորդ կարգում 3, իսկ մյուս բոլոր թվանշանները 7 են։
1) 573777
2) 577377
3) 777375
4) 773775
10) Եթե Արենի մտապահած թվից հանենք 18, իսկ Արեգի մտապահած թվին գումարենք 42, ապա կստանանք հավասար թվեր։ Որքանո՞վ է Արենի մտապահած թիվը մեծ Արեգի մտապահած թվից։
1) 18
2) 60
3) 42
4) 30
11) Ընտրի՛ր աճման կարգով դասավորված շարքը։
1) 3 տ. 21 ց. 67 կգ, 35 գ
2) 67 կգ. 3 տ. 21 ց. 35 գ
3) 35 գ. 67 կգ, 21 ց. 3 տ
4) 21 ց. 35 գ. 3 տ, 67 կգ 12) Գտիր հատվածի երկարությունը, եթե հայտնի է, որ նրա 3/7 մասը հավասար 39։
14) Կռահի՛ր օրինաչափությունը և գրի՛ր հաջորդ թիվը։ 4, 4, 8, 24, 96, 480,
Պատասխան՝2880
15) Քառակուսու երեք կողմերի գումարը 36 դմ է։ Գտի՛ր քառակուսու մակերեսը։
Պատասխան՝ 144
16) Կապան և Վանաձոր քաղաքներից միաժամանակ իրար ընդառաջ շարժվեցին երկու ավտոմեքենա և հանդիպեցին 2 ժամ հետո: Կապանից դուրս եկած ավտոմեքենան շարժվում էր 70 կմ/ժ արագությամբ, իսկ Վանաձորից դուրս եկած ավտոմեքենան՝ 10 կմ/ժ-ով պակաս արագությամբ: Գտի՛ր Կապան և Վանաձոր քաղաքիների միջև եղած հեռավորությունը։
Подготовьте презентацию, видео или аудиоролик «О себе». Ваши работы должны содержать фотографии, картинки, ссылки и т.д.
Вопросы:
Напишите ваше имя и фамилию. Мгер Восканян
Сколько вам лет? Мне 8 лет
В каком классе вы учитесь? В какой школе? Я учусь в 4.3 классе, в Западной школе․
Какой ваш любимый предмет в школе? Почему? Моё любимый предмет в школе -это математика.
Расскажите о своей семье. В моей семье есть 8 человек. Мама, папа, я, сестра, брат 2 бабушки и дедушки. У меня есть собака. Моя мама и сестра очень умные. Мой папа очень сильный, а мой брат очень высокий.
Есть ли у вас домашнее животное? Какое ваше любимое животное? Расскажите о нем. У меня есть собака. Моё любимое животное -это собака. Моя собака очень умная.
Расскажите о своих друзьях. У меня есть 3 друга. Мои друзья очень добрые․
Какой ваш любимый вид спорта? Мой любимый спорт – это теннис.
Какие книги вы любите читать? Ваша любимая книга. Я люблю читать книги Ованеса Туманяна.