UNIT 7

PREPOSITION OF PLACE

In-մեջ

In front of-դիմացը

On-վրա

Behind the-ետնամասում

Under-տակը

Next to-մոտ

Between-մեջտեղում

Watching material

Examples

Where is the cat?

The cat is  the box.                                                The cat is   the  box. The cat is  the box.                                               The cat is   the box.

Where is the owl?

The owl is  the box.                The owl is  two boxes.

Where is the girl?

The girl is  the box.

Task 1

The fish is in the box.

The fish is on the box.

The fish is under the box.

The fish is in front of the box.

The fish is behind the box.

The fish is next to the box.
The fish is between the box.

Իմ անհատական ուս․պլան

Ուսումնական տարի, ուսումնական շրջան-2025.2026 ուս․տարրի ուս․ 3-րդ շրջան

Սովորողի անուն- ազգանուն-Մհեր Ոսկանյան

Սովորողի դասարան, կազմակերպիչ-4-3, դաս․ Անի Ենգոյան

Սովորողի մարզական ակումբ-Դպրոցում ՝ Կարատե

Սովորողի ընտրությամբ գործունեություն —Մաթեմատիկա, Մարզիկ Ֆուտբոլ

Երկարացված օր /նշել նաև կազմակերպչի անունը/ — օգտվում եմ, ընկեր Ալլա

Ինչպե՞ս է սովորողը գալիս դպրոց /եթե դպրոցի երթուղով, նշել երկկողմանի, թե միակողմանի, գրել մեքենայի համարը, վարորդի անունը/ — չեմ օգտվում։

Լրացուցիչ կրթություն / խմբակները, գրել դպրոցում, թե դպրոցից դուրս են դրանց հաճախում/ և գրել անվանումը- դպրոցում՝ կարատե

Իմ կազմած խնդիրները

1.Գտիր այն թիվը, որը պարունակում է 5 հազարյակ, 6 տասնյակ և 6
միավոր
1)5866 2)5696 3)5786 4)5786։

2.Գտիր ամենամեծ եռանիշ և ամենափոքր հնգանիշ թվերի գումարը:
1) 10099 2) 10010 3) 100098 4) 10999
3.Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը, եթե արտադրիչներից մեկը
մեծացնենք 7 անգամ, իսկ մյուսը թողնենք նույնը:
1) կմեծանա 7 անգամ 2) կփոքրանա 8 անգամ
3) կփոքրանա 8-ով 4) կմեծանա 8-ով 5) նույնը կմնա:

4.Գտի՛ր 6970 թիվը 3410-ի բաժանելիս ստացված մնացորդը:
1.150
2.143
3.155

5. 7455 > 74*6 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք
է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:
1.4
2.5
3.3
4.2

6. Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով:
1.1254, 1245, 1266, 1289
2.1345, 1432, 1567, 1870
3.3210, 3220, 3221, 3110

1235+45+44210-70×163 հաշվիր արտահայտության արժեքը։

34080

Մաթեմատիկա 05.02.2026

1.Գտիր այն թիվը, որը պարունակում է 4 հազարյակ, 7 տասնյակ և 8
միավոր
1)478 2)4078 3)4708 4)4780։

2.Գտիր ամենամեծ երկնիշ և ամենափոքր հնգանիշ թվերի գումարը:
1) 10099 2) 10010 3) 100098 4) 99
3.Ինչպե՞ս կփոխվի երկու թվերի արտադրյալը, եթե արտադրիչներից մեկը
մեծացնենք 8 անգամ, իսկ մյուսը թողնենք նույնը:
1) կմեծանա 8 անգամ 2) կփոքրանա 8 անգամ
3) կփոքրանա 8-ով 4) կմեծանա 8-ով 5) նույնը կմնա:

4.Գտի՛ր 9729 թիվը 1000-ի բաժանելիս ստացված մնացորդը:
1) 9

2) 29

3) 729

4) 0

5. 6556 > 65*6 արտահայտության մեջ աստղանիշի փոխարեն ո՞ր թիվը պետք
է գրել, որ ստացվի ճիշտ անհավասարություն:
1) 6
2) 7
3) 8
4) 4
5) 5:

6. Ո՞ր շարքում են թվերը դասավորված աճման կարգով:
1) 1345, 1356, 1467, 1678
2) 6976, 6965, 6854, 6010
3) 4343, 5787, 1563, 8921
4) 5257, 5563, 6739, 352
5) 8276, 8735, 3459, 9988:

616‧50-84210։70+163 արտահայտության արժեքը կլինի
1) 29434 2) 29400 3)29760 4) 29597

Դիցաբանություն. Հայ հեթանոս աստվածներ

Опубликовано 

ԱՍՏՎԱԾՆԵՐ

 Հայ ժողովուրդը, մինչև քրիստոնյա դառնալը/ 301թվ./ եղել է հեթանոս, հավատացել է բազմաթիվ աստվածների, որոնց էլ վերագրել է տարբեր աստվածություններ՝ բնության ուժերի տարերքներ: Օրինակ՝ ջրի աստված, պատերազմի և այլն: Այս ամենը կապված է այդ ժամանակվա հավատալիքների  ու մշակույթի հետ: Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ունեն դիցաբանություն և  դիցաբանական հերոսներ, այդ թվում նաև հայ ժողովուրդը: Այժմ կփորձենք պարզել ու ծանոթանալ հեթանոս հայերի աստվածներին: Չմոռանանք նշել, որ աստվածների պատվին հայերը կառուցել են նաև տաճարներ, որտեղ զոհեր են մատուցել՝ հաճոյանալու համար, որպեսզի աստվածները լավ աչքով նայեն իրենց: Այդպիսի մի հեթանոսական տաճար է ՝ Կոտայքի մարզում գտնվող, բոլորիս քաջ հայտնի՝ Գառնիի հեթանոսական տաճարը: Տաճարը նվիրված է եղել Միհր աստծուն: Նա եղել է լույսի և մաքրության/արևի/ աստվածը: Հայկական աստվածների դիցարանում եղել են բազմաթիվ աստվածություններ, և ունեցել են իրենց գլխավոր Աստծուն: Հայկական դիցարանում Արամազդն է եղել հայ գերագույն և գլխավոր աստվածը: Արամազդը համապատախանում է հունական դիցարանի Զևսին:

ԱՐԱՄԱԶԴ

Հին հայերի գերագույն աստվածն էր Արամազդը, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը։ Նա կոչվում էր «Մեծ և արի Արամազդ», որի գլխավոր սրբավայրը գտնվում էր Հին Հայաստանի պաշտամունքային կենտրոններից մեկում՝ Անի Կամախում։ Այնտեղ էին գտնվում հայոց Արշակունի թագավորների տոհմական դամբարաններն ու գանձերը։

ԱՆԱՀԻՏ

Արամազդի դուստրն էր կամ կինը Անահիտը՝ հայոց ամենասիրելի և պաշտելի դիցուհին։ Նա մայր աստվածուհի էր, պատկերվում էր երեխան գրկին՝ հայ մայրերին , մինչև ուսերը իջնող գլխաշորով։ Նա կոչվում էր «Մեծ տիկին Անահիտ»: Հավատում էին, թե նրա շնորհիվ միշտ եղել է, կա ու գոյություն կունենա Հայոց աշխարհը։ Հայ թագավորները որևէ գործ ձեռնարկելիս Մեծ տիկին Անահիտից էին հովանավորություն և առողջություն խնդրում։ Իբրև մայր աստվածություն Անահիտը մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն էր։ Նա Արամազդի և Վահագնի հետ միասին հայկական դիցարանում կազմում էր աստվածային սուրբ երրորդություն։ Արտաշատում կառուցված էին Անահիտի տաճարները։ Մեծահարուստ և նշանավոր ընտանիքները իրենց հասուն դստրերին նվիրում էին այդ տաճարին, որտեղ որոշ ժամանակ ծառայելուց հետո միայն նրանք իրավունք ունեին ամուսնանալու։

ՎԱՀԱԳՆ

Հայոց դիցարանի երրորդ աստվածն էր Վիշապաքաղ Վահագնը, մի վառվռուն ու խարտյաշ պատանի՝ հրեղեն մազերով, բոցավառ մորուքով և արեգակնափայլ աչքերով։

Երկնում էր երկինքը, երկնում էր երկիրը,
Երկնում էր և ծիրանի ծովը.
Երկունքն էր բռնել ծովում նաև կարմիր եղեգնիկին.

Եղեգան փողից ծուխ էր ելնում,
Եղեգան փողից բոց էր ելնում,
Եվ բոցից դուրս էր վազում մի խարտյաշ պատանեկիկ.

Նա հուր մազեր ուներ,
Ուներ բոցեղեն մորուք,
Եվ աչքերն էին արեգակներ1։/ անգիր պետք չի, միայն ընթերցեք լավ/

Նա ծնվելուն պես կռվի է բռնվում սև ու ամեհի վիշապների դեմ, սպանում նրանց, ազատում տիեզերքը կործանման սպառնալիքից։Վահագնը հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն էր, որից թագավորներն ու զորավարները քաջություն էին խնդրում։ Վահագնի գլխավոր պաշտամունքատեղին և սրբավայրը գտնվում էր Տարոնի Աշտիշատում՝ Հին Հայաստանի հոգևոր կենտրոնում։Վահագնին հետագայում ժողովուրդը մարդեղենացրել է և դարձրել իր սիրած ու մեծարած Տիգրան Մեծ թագավորի երրորդ զավակը։ Երևանում կա արձան, նվիրված Վահագնին, այն գտնվում է Իսակովի փողոցի վրա, դեպի ՀԱԹ եկող ճանապարհին: Քանդակում պատկերված է Վահագնը՝ վիշապի հետ մենամարտելիս:

ԱՍՏՂԻԿ

Վահագնի սիրելին էր Աստղիկ դիցուհին՝ հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։ Աստղիկի և Վահագնի ամուսնությունը համարվում էր սրբազան. այդ ամուսնության հետևանքով անձրև էր տեղում երկրի վրա, ծաղկեցնում երկիրը, բերք ու բարիք տալիս մարդկանց։ Աստղիկին պատկերում էին չքնաղ գեղեցկուհու տեսքով, հաճախ՝ լողանալիս։ Նա ամեն գիշեր լողանում էր Եփրատ գետում։ Աստղիկը ամեն գիշեր Տարոնի դաշտը մշուշով էր պատում, որպեսզի իրեն ոչ մի օտար աչք չկարողանա տեսնել։

Ուշ շրջանի մեկ այլ առասպելով՝ Աստղիկը Նոյի դուստրն է։ Ջրհեղեղից և Նոյի Հայաստան նավարկելուց հետո, աշխարհի տիրակալներն են դառնում Նոյի երեք զավակները՝ Զրվանը, Տիտանը և Հաբեթոսթեն։ Երբ նրանք ամբողջ աշխարհը բաժանում են իրար միջև, Զրվանը կամենում է բոլոր երկրներում իր որդիներին թագավորեցնել։ Եղբայրները չեն ենթարկվում ավագ եղրոր՝ Զրվանին պատերազմի մեջ մտնում նրա հետ։ Տիտանը խլում է Զրվանի երկրների մի մասը։  Նրանց քույր Աստղիկը, փորձում է հաշտեցնել, խնդրելով եղբայրներին դադարեցնել կռիվները։ Համաձայնում են, որ առայժմ իշխի իրենց ավագ եղբայր Զրվանը, միայն մեկ պայմանով, որ նրա բոլոր արու զավակներին սպանեն, որպեսզի հետագայում Զրվանի  զավակները չկառավարեն: Համաձայնում են, դաշինք/պայման/ կնքում։ Եվ երբ Զրվանի նորածին արու/տղա/ զավակներից երկուսին սպանում են, Աստղիկը խիղճը տանջում  է, և Զրվանի կանանց հետ միասին համոզում մի քանի հսկիչ զինվորների՝ Զրվանի մյուս տղաներին կենդանի թողնել և ուղարկել արևմուտք, այն լեռը, որ կոչվում է Օլիմպոս կամ հայերեն՝ Դյուցընկեց (այսինքն՝ աստվածների ընկնելու տեղ)։

Աստղիկին նվիրում էին վարդեր և աղավնիներ, որոնք սուրբ էին համարվում։ Վարդեր նվիրելու սովորությունից էլ ըստ երևույթին առաջացել է Աստղիկի «Վարդամատն» (վարդե մատներ ունեցող) մականունը։Աստղիկի տոնը կատարում էին ամառվա կեսերին, տոնը կոչվում էր վարդավառ, որ մինչև այժմ էլ կատարվում է ժողովրդի մեջ։ Այդ տոնակատարության ժամանակ Աստղիկին վարդեր էին նվիրում, աղավնիներ թռցնում, իրար վրա ջուր էին ցողում, ուրախանում։

ՆԱՆԵ

Հին հայերի հաջորդ դիցուհին Նանեն է՝ Արամազդի դուստրը, պատերազմի աստվածուհի։ Նանեն սերտ կապ ուներ Անահիտ աստածուհու հետ: Նրանց տաճարները անգամ իրար մոտ էին կառուցված: Ժողովրդի մեջ մինչև այժմ էլ մեծ մորը, այսինքն՝ տատին, նանե են կոչում, մի բան, որ վկայում է Նանե դիցուհու մայր աստվածության հետ ունեցած կապի և ժողովրդական խավերում նրա անվան ու պաշտամունքի լայն տարածվածության մասին։

ՄԻՀՐ

Երկնային լույսի և արեգակի աստվածն էր լուսաճաճանչ Միհրը՝ Արամազդի մյուս որդին, Անահիտի և Նանեի եղբայրը։ Միհրին է նվիրված Գառնիի հեթանոսական տաճարը։Միհրի պաշտամունքը լայն տարածում ուներ հին Հայաստանում։ Հին հայկական օրացույցի յուրաքանչյուր ամսի 8-րդ օրը կոչվում էր նրա անունով՝ Միհր, իսկ յոթերորդ ամիսը, որ համապատասխանում է այժմյան փետրվար ամսին, դարձյալ կոչվում էր նրա անունով՝ Մեհեկան։ Միհրի անունից են ծագում նաև հին հայոց հեթանոսական սրբավայրերի ընդհանուր կոչումը՝ մեհյան։Միհրի անունն ու արարքների հիշատակը որոշ ձևափոխումներով պահպանվել են «Սասնա ծռեր» հերոսավեպում, հանձին Մեծ և Փոքր Մհերի անունների և վեպերի։Ըստ «Սասնա ծռերի»՝ Մեծ Մհերը ծովից ծնված Սանասարի որդին է։ Նա տակավին 15 տարեկան պատանի էր, երբ Սասունում սով ու թանկություն է ընկնում։ Պարզվում է, որ Սասնա լեռներում մի ամեհի առյուծ է լույս ընկել, փակել Սասուն տանող բոլոր ճանապարհները, անցնող–դարձողներին հոշոտում է, չի թողնում հաց կամ որևէ ապրանք մտնի Սասուն։Մհերն իմանալով հացի պակասության և թանկության պատճառը, հաջորդ իսկ օրը գնում է առյուծի դեմ կռվելու։ Առյուծը որ տեսնում է Մհերին, գազազած գալիս է ընդառաջ, պոչը գետին է խփում, փոշու ամպեր բարձրացնում։ Մհերը, երբ ուղեկիցներից իմանում է, որ եկողը առյուծն է, անզեն գնում է նրա դեմ, մարտի է բռնվում առյուծի հետ, կանչում իր պապենական երդումը՝ «Հացն ու գինին, տեր կենդանին», մի ձեռը գցում է առյուծի վերին ծնոտից, մյուսը՝ ներքինից, քաշում ճղում է առյուծին, անում երկու կես, կեսը դնում ճամփի մի կողմը, մյուս կեսը՝ մյուս կողմը, վերադառնում Սասուն։ Այդ օրվանից նրան կոչում են Առյուծաձև1 Մհեր։

ՏԻՐ

Հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր Տիրը՝ Արամազդ գերագույն աստծո  քարտուղարը, որի պաշտամունքատեղին գտնվում էր հին Արտաշատի մոտակայքում և կոչվում էր Արամազդի գրչի դիվան կամ գիտությունների ուսուցման մեհյան։ Այսօրվա լեզվով ասած՝ դա Արամազդ աստծո քարտուղարի, այսինքն՝ Տիր աստծո գրասենյակն էր, որը միաժամանակ գիտությունների ուսուցման տեղ էր, որտեղ հեթանոսական կրոնի պաշտոնակատար քրմերը/ հեթանոսության ժամանակ քահայի փոխարեն/ գիտություն և իմաստություն էին սովորում։ Քրմական գիտությունների կամ իմաստությունների մեջ էր մտնում ամենից առաջ գուշակությունը, հատկապես երազների մեկնությունը, երազահանությունը։ Դրա համար էլ Տիր աստվածը կոչվում էր նաև  երազահան, այսինքն՝ քրմերը նրանից սովորում էին երազների գուշակության արվեստը, իսկ Տիրի պաշտամունքի վայրը հին հայերը կոչում էին «Երազամոյն տեղիք» (երազալից կամ երազառատ տեղեր)։ Այստեղ ուխտ եկողները քրմերի միջոցով Տիր աստծոց ստանում էին իրենց տեսած երազների գուշակությունը։

ԱՄԱՆՈՐ ԵՎ ՎԱՆԱՏՈՒՐ

Հայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին Ամանորը և Վանատուրը։ Ամանորը, որ հին հայերենում նշանակում է նոր տարի, հին հայերի նոր տարին անձնավորող աստվածն էր և համարվում էր «նոր պտուղների ամենաբեր»։ Նրա տոնն ու պաշտամունքը կատարվում էր հայոց նոր տարվա օրերին՝ Նավասարդին, որ հայոց հին տոմարով համընկնում էր հուլիսի վերջերին և օգոստոսի սկզրներին, տարվա այն ամիսներին, երբ հասունանում էին նոր մրգերն ու պտուղները։ Եթե Ամանորը խորհրդանշում էր նոր տարին ու նրա բերած նոր պտուղները, ապա Վանատուրը, որ բառացի նշանակում է օթևան տվող, հյուրընկալ, խորհրդանշում է Նավասարդին և այլ օրերի այցելած բազմահազար հյուրերին և ուխտավորներին հյուրընկալելու, տեղ ու օթևան տալու իրողությունը։

ՍՊԱՆԴԱՐԱՄԵՏ

Հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր Սպանդարամետը կամ Սանդարամետը, որ հաճախ նույնանում էր ստորգետնյա աշխարհի, մեռելների թագավորության կամ ուղղակի դժոխքի հետ։

Հնում Սպանդարամետին նույնացրել են այգիների և գինու հովանավոր հանդիսացող հունական Դիոնիսիոսի կամ Բաքոսի հետ, հետագայում նա համարվել է երկրի, անդունդների, դժոխքի տիրակալ՝ Սանդարամետապետ։ Երբեմն հոգնակի «Սանդարամետք անդնդոց» ձևով հասկացել են և դժոխքի անդունդները, և դժոխքի չար ոգիները։

Բաժանում երկնիշ թվի վրա։ Բաժանման ստուգումը բազմապատկումով։ Մաս 2։

Սիրելի սովորողներ նախ միասին վերհիշենք բամանիշ թիվը միանիշ թվի բաժանելու քայլաշարը՝

Օրինակ՝ 147։3=49  

Սյունակաձև՝

1473 
 12 49
 27  
  27  
   0  
.49 
  3 
147 
    

Ստուգում՝

Նույն քայլաշարով էլ կատարվում է բազմանիշ թիվը երկնիշ թվի վրա բաժանումը.

Օրինակ՝ 14280։14=1020

Սյունակաձև՝                         

1428014  
 14   1020
  28     
   28     
    0     
          

Ստուգում՝

 .1020    
    14    
 +4080    
 1020     
 14280    
          

Առաջադրանքներ

  • Կատարիր բաժանում և արդյունքը ստուգիր բազմապատկումով՝

1)  4375։35

 437535   125       
 35  125 x 35       
  87      625       
  70     375        
  175    4375       
  175               
    0               
                    
                    
                    

2)   8468։58

 846858             
 58  146  146       
 266     x 58       
 232     1168       
  348    730        
  348    8468       
    0               
                    
                    
                    

3)   1872։13

 187213             
 13  144   144      
  57      x 13      
  52       432      
   52     144       
   52     1872      
                    
                    
                    
                    

4)  1632։16

 163216  102        
 16  102x 16        
  032    612        
   32   102         
        1632        
                    
                    
                    
                    
                    

5)  76250։25

 7625025    3050    
 75   3050 x  25    
  125      15250    
  125      6100     
    0      76250    
                    
                    
                    
                    
                    

6)  38480։37

 3848037   1040     
 37   1040x  37     
  148      7280     
  148     3120      
    0     38480     
                    
                    
                    
                    
                    

7)   43500։29

 4350029   1500     
 29   1500x  29     
 145      13500     
 145      3000      
   0      43500     
                    
                    
                    
                    
                    

8)   454500։45

 45450045    10100  
 45    10100x   45  
  045        50500  
   45       40400   
    0       454500  
                    
                    
                    
                    
                    

9)  6480։36

 648036  180        
 36  180x 36        
 288    1080        
 288    540         
   0    6480        
                    
                    
                    
                    
                    

10)   8910։22

 891022  405        
 88  405x 22        
  110    810        
  110   810         
    0   8910        
                    
                    
                    
                    
                    

Hobbies

Hobbies are fun activities that we do in our free time. Everyone has different hobbies that they enjoy.

Reading is a popular hobby. Many children like to read story books and comics. You can read anywhere – at home, in the garden, or at the library.

 Drawing and painting help us be creative. You can use pencils, crayons, or paints to make beautiful pictures. Some people like to draw animals or landscapes.

Playing sports is a fun way to stay fit. Football, swimming, and cycling are popular sports. You can play with friends or join a team.

Collecting things is another interesting hobby. Some children collect stamps, shells, or stickers. It’s exciting to add new items to your collection.

Cooking can be a tasty hobby! You can learn to make simple dishes like sandwiches or biscuits. It’s fun to share what you cook with family and friends.

Gardening lets you grow plants and flowers. It’s amazing to watch seeds turn into plants. You need patience for this hobby!

Dancing is a lively hobby. You can learn different styles like ballet or street dance. Dancing makes you feel happy and energetic.

Playing music might mean learning an instrument like the piano or guitar. You can play your favorite songs or even write your own music.

Vocabulary։

· hobby – հոբի, սիրած զբաղմունք · free time – ազատ ժամանակ · reading – ընթերցանություն · drawing – նկարչություն · painting – գեղանկարչություն · sports – սպորտ · collecting – հավաքածուներ հավաքել · cooking – խոհարարություն · gardening – այգեգործություն · dancing – պար · music – երաժշտություն

Task 1

Write down which hobby it is.

play music

dancing

gardening

cooking

       collecting

play football

drawing

reading

Task 2

Translate into English. /have-ունենալ,I like-սիրել, I don’t like-չսիրել, favorite hobby-սիրելի հոբին/

Ես ունեմ հոբբի: I have  hobbi.

Ես սիրում եմ  նկարել և կարդալ: I love drawing and reading.

Ես սիրում եմ  պարել և սնունդ պատրաստել: I love dancing and cooking.

Ես չեմ սիրում զբաղվել այգեգործությամբ: I don’t love gardening.

Ես սիրում եմ զբաղվել սպորտով: I love play football

Իմ սիրելի զբաղմունքը կոլեկցիաներ հավաքելն է: My favorite hobby is collecting things.

Մայրենի 02.03.2026

Posted on 

1. Կետերի փոխարեն գրի՛ ր է, ե  կամ ո:

«Մի անգամ իմ բարեկամ մի որսորդ մեր հանդի անտառուտ սարերից մի եղնիկ նվեր բերեց երեխաներիս համար»:
Այսպես սկսեց ընկերս աշնանային մի երեկո,   երբ նստած միասին նրա պատշգամբում, հիացած նայում  էինք հեքիաթական վերջալույսով վարվռուն սարերին, որոնց վրա մակաղած հոտերի նման մեղմորեն հանգչում էին ոսկեգեղմ անտառները:
«Այդ մի մատաղ ու խարտյաշ եղնիկ էր̀  խորունկ, սև ու ջինջ աչքերով, որ ծածկվում էին երկայն, նուրբ թարթիչների տակ:
Կամաց-կամաց մեր վրա սովորեց նա,  էլ  չէր փախչում,  չէր վախենում մեզնից,  մանավանդ շա՜տ մտերմացել էր երեխաներիս հետ, նրանց հետ միասին վազվզում էր պարտեզում, նրանց հետ ճաշում էր, նրանց հետ քնում:
Մի բան ինձ շատ էր զարմացնում: Եղնիկը թեև այնպես ընտելացել էր մեզ, սովորել էր մեր տանն ու դռանը, բայց մեկ-մեկ մեզնից թաքուն բարձրանում  էր այս պատշգամբը և ուշագրավ, լռիկ նայում էր հեռու` անտառներով փաթաթված սարերին, ականջները լարած խորասույզ լսում էր անտառների խուլ ու անդուլ շառաչը,  որ   երբեմն ուժեղանում էր, երբեմն բարականում` նայելով հովերի թափին: Նայում էր նա այնպե՜ս անթարթ և այնպե՜ս ինքնամոռաց, որ  երբ պատահում էր  բարձրանում էի պատշգամբը, ինձ բավական միջոց չէր նկատում և երբ հանկարծ ուշքի եր գալիս, նետի պես ծլկվում էր մոտիցս…

2.Տրված բառերը կազմող մասերն առանձնացրո՛ւ: Արմատներն ընդգծիր:

Օրինակ՝ մայրություն – մայր + ություն

անամոթ-ան-ամոթ
ամպոտ-ամպ-ոտ
քարոտ-քար-ոտ
օդային-օդ-ային
դժգոհ-դժ-գոհ
հեռավոր-հեռու-ավոր
բարություն-բարի-ություն
գրավոր-գիր-ավոր
անորոշ-ան-որոշ
  տհաճ-տ-հաճ

3. Գտիր հետևյալ բառերի ընդհանուր արմատները:

ամառանոց, ամառային-ամառ
ջերմություն, ջերմանավ-ջերմ
նավահանգիստ, նավավար-նավ
վարիչ, վարել, ղեկավար-վարել
հազարավոր, հազարամյակ-հազար

4.Կազմիր նոր բառեր հետևյալ արմատներով ու ածանցներով՝

քար, հող, դաս, տուն, երկար, հերոս, սխալ

ային, արան, ավոր, անք, ավուն

քարավան, հողագործ, դասարան, անտուն, երկարամազ, հերոսներ, տառասխալ
քարային, սրճարան, գրավոր, կախարդանք, կապտավուն

Դիցաբանություն

Опубликовано 

Screen-Shot-2013-06-16-at-4.26.17-PM

 Հնում, մարդիկ չկարողանալով բացատրել բնության երևույթները, օրինակ՝ կայծակը, անձրևը, երկրաշարժը, սկսել են դրանք մարմնավորել, վերագրել աստվածությունների, յուրաքանչյուր տարերքի համար մի աստված են ունեցել: Աստվածները գերբնական հատկություններով օժտված, հույզեր, ապրումներ, մտածողություն ունեցող, կատարյալ և մարդակերպ էակներ են, որոնցից յուրաքանչյուրը խորհրդանշում է բնության ու հասարակության առանձին երևույթներ: 

 Կառուցվել են տաճարներ, կանգնեցվել նրանց արձանները, մատուցվել զոհեր, կազմակերպվել հատուկ տոնախմբություններ:

Հեթանոս հայերն աստվածներին նվիրել են հատուկ տոներ, նրանց համար կառուցել տաճարներ, զոհաբերել կենդանիներ: Հայկական դիցարանում, բացի անձնավորված մարդակերպ աստվածներից, հիշատակվում են զանազան մտացածին էակներ, հրեշներ (վիշապներ) և չար ու բարի ոգիներ (Արալեզ, Հավերժահարս, Քաջք,  և այլն):

Դիցաբանություն են նաև «Տիգրան և Աժդահակ», «Արտաշես և Արտավազդ» հայկական առասպելները, «Սասնա ծռեր» էպոսը և այլ:

Առասպելներում արտացոլված են բարու և չարի, հերոսության և վախկոտության, արդարության և անհավատարմության մասին մարդկանց պատկերացումները: 

«Առասպել» արտահայտությունը առօրյայում օգտագործվում է անհավանական, մտացածին իմաստով:

Հարցեր և առաջադրանքներ/պատասխանել գրավոր/

  1. Ի՞նչ հասկացանք դիցաբանությունից, ի՞նչ է առասպելը, իրակա՞ն է, թե՝ հորինովի:
    Դիցաբանությունը հին ժողովուրդների հավատալիքների, պատկերացումների և պատմությունների ամբողջությունն է, որտեղ մարդիկ փորձել են բացատրել աշխարհը, բնությունը, կյանքի ու մահվան իմաստը։
  2. Ո՞վքեր էին առասպելի հերոսները։
    Սասնա ծռեր էպոսը և այլ:
  3. Ի՞նչ հայկական առասպելներ ու առասպելական հերոսներ գիտենք/նշել անուններ միայն,/
    Սասնա ծռեր, էպոս, Սասունցի Դավիթ, Հայկն ու Բելը, Վաահագնի ծնունդը։
  4. Գիտե՞նք որևէ առասպել, որը կարող ենք ներկայացնել/բանավոր/
    Սասունցի Դավիթը
    Սասունցի Դավիթը Հայ ժողովրդական էպոս է , որը սկզբնավորել է շատ վաղ ժամանակներից
    և վերջնականապես ձևավորվել 8-10-րդ դարերում արաբական նվաճողների դեմ հայ ժողովրդի պայքարի շրջանում։
  5. Ի՞նչ հեթանոսական տաճար/ներ/ գիտեք Հայաստանում:

Գառնու տաճարը